Քութայիսում միջազգային առաջնությունում հայ սուսերամարտիկները 8 մեդալ են նվաճել

Քութայիսում միջազգային առաջնությունում հայ սուսերամարտիկները 8 մեդալ են նվաճել

PanARMENIAN.Net - Քութայիս քաղաքում հունիսի 17-20-ը կայացավ երիտասարդների սուսերամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները:

Հայ մասնակիցները, որ ներկայացնում են «Քեթրին» ակումբը, նվաճել են մեկ ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալներ։

«Ճկասուսեր» մարզաձևում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Արփինե Աթոյանը:

Հայաստանի Սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանի խոսքով, ստացած մեդալների քանակը վկայում է այն մասին, որ հայ մասնակիցները լավ են ելույթ ունեցել, չնայած սպասելիքները մրցաշարից ավելի շատ էին։ «Մեր ներկայացուցիչների խնդիրը հիմնականում այն էր, որ նրանք մյուս մասնակիցներից տարիքով ավելի փոքր էին»,- ասել է նա։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---