Երևանում համերգով նշեցին Փախստականների համաշխարհային օրը

Երևանում համերգով նշեցին Փախստականների համաշխարհային օրը

PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Երևանում կայացավ համերգ` նվիրված Փախստականների համաշխարհային օրվան: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ՄԱԿ-ի ՓԳՀ ներկայացուցիչ Դամթյու Դեսալեն, իսկ բացման խոսքով` ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նալբանդյանն իր ելույթի ժամանակ շեշտեց Ֆրիտյոֆ Նանսենի մեծ դերը հայ փախստականներին օգնություն ցուցաբերելու հարցում, շեշտելով, որ այս տարի, նրա 150-ամյակը պատշաճ մակարդակով է նշվելու Հայաստանում:

Միջոցառմանը ելույթ ունեցավ «Ազգային պատկերասրահ» փառատոնի նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արամ Թալալյան), հնչեցին հայ և արտասահմանցի դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաև ելույթ ունեցան իրաքահայ և ադրբեջանահայ 2 փախստականներ, ովքեր պատմեցին Հայաստանում հայտնվելու իրենց պատմությունը և հետագա կյանքը: Նվագախմբի հետ միասին ելույթ ունեցան սոպրանո երգչուհիներ Նինա Մինասյանը և Ռիմա Խաչատրյանը, տենոր Պերճ Քարազյանը, քանոնահար Նարեկ Գազազյանը և սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, արվեստի գործիչներ, փախստականներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---