21 հունիսի 2011 - 21:52 AMT
Գևորգ Ղազարյանը խփեց իր առաջին գոլը Դոնեցկի «Մետալուրգի» կազմում

Հունիսի 21-ին Ավստրիայում հավաքի ժամանակ Դոնեցկի «Մետալուրգը», որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի երեք ֆուտբոլիստներ, ընկերական խաղ է անցկացրել «Ույփեշտի» հետ (Բուդապեշտ):

34-րդ րոպեին առաջին գոլը խփել է Գևորգ Ղազարյանը, որը ողջ խաղի ընթացքում եղել է դաշտում: Կառլեն Մկրտչյանը փոխարինման է դուրս եկել 56-րդ րոպեին, իսկ Մարկոս Պիզելիին մարզիչը փոխարինել է 61-րդ րոպեին: Խաղն ավարտվել է 2:0 հօգուտ «Մետալուրգի» կազմում:

Դա Ղազարայանի և Պիզելիի առաջին խաղն էր «Մետալուրգի» կազմում, նրանք վերջերս են ակումբի հետ կնքել եռամյա պայմանագիր: