8 մայիսի 2003 - 22:25 AMT
ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄ ՄՆՈՒՄ ԵՆ ՄԻ ՔԱՆԻ ՎԻՃԱՐԿԵԼԻ ՀԱՏՎԱԾՆԵՐ
Ներկայումս Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնեցված է պետական սահմանի միայն երկու երրորդը: Ինչպես ՐԻԱ «Նովոստի» գործակալությանն է հաղորդել Վրաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Զազա Կանդելակին, վիճելի են մնում մի քանի հատվածներ, մասնավորապես, «Կարմիր կամուրջ» հսկիչ-անցագրային կետին հարող տարածքը: Նրա խոսքերով, մայիսի վերջին Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական պատվիրակությունների ներկայցուցիչները կհանդիպեն Թբիլիսիյում, որպեսզի քննարկեն երկու երկրների պետսահմանի սահմանազատմանը եւ դելիմիտացիային վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում վրացական պատվիրակությունը մտադիր է խնդրել ադրբեջանցի գործընկերներին փոխանցել իրենց Ադրբեջանի տարածքի այն հատվածը, որտեղ գտնվում է 19-րդ դարի Դավիթ-Գարեջի վանական համալիրը: