Հրանտ Բագրատյան. ՀԱԿ-ն իր վարկանիշի շնորհիվ առավելություն տվեց Սերժ Սարգսյանին Կազանի հանդիպումից առաջ

Հրանտ Բագրատյան. ՀԱԿ-ն իր վարկանիշի շնորհիվ առավելություն տվեց Սերժ Սարգսյանին Կազանի հանդիպումից առաջ

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) իր վարկանիշի շնորհիվ լուրջ առավելություն տվեց Սերժ Սարգսյանին Կազանում կայանալիք եռակողմ հանդիպումից առաջ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա ընդգծել է, որ ՀԱԿ-ի հետ քաղաքական երկխոսության շնորհիվ, Սերժ Սարգսյանը կարող է բանակցություններում խոսել ողջ երկրի անունից: «Եթե Սերժ Սարգսյանն մինչ այդ կարող էր բարձրացնել իր ձայնը մինչև 10 դեցիբել, ապա այժմ՝ մինչև 20»,-հեգնանքով նշել է նա: Ընդ որում նա նշել է, որ ՀԱԿ-ում վեճեր են առաջացել իշխանությունների հետ երկխոսության վերաբերյալ: Բագրատյանը վստահություն է հայտնել, որ ՀԱԿ-ը հաղթելու է և արդյունքում բոլորը կհասկանան, որ ՀԱԿ-ի որոշումները ճիշտ էին:

Հունիսի 25-ին Կազանում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի հետ շատերը լուրջ ակնկալիքներ են կապում, քանի որ չի բացառվում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ փաստաթղթի ստորագրում:

Մայիսի 26-ին ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---