22 հունիսի 2011 - 16:26 AMT
Արտակ Եդիգարյան. Մեր երիտասարդ թիմը պետք է ամեն գնով լավ արդյունքների հասնի Չեմպիոնների լիգայում

«Անկեղծ ասած` չենք ճանաչում հակառակորդին, քանի որ մենք առաջին անգամ պետք է հանդիպենք նրա հետ, պետք է շատ լրջորեն պատրաստվել, հատկապես առաջին խաղին, որից շատ բան է կախված»,- ասել է երևանյան «Փյունիկի» պաշտպան Արտակ Եդիգարյանը:

Հուլիսի 12-ին «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլում իր հարկի տակ կընդունի «Վիկտորիային», պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին: Ֆուտբոլիստը գտնում է, որ առանց Գևորգ Ղազարյանի և Մարկոս Պիզելիի իրենց համար հեշտ չի լինի, սակայն իրենց թիմը երիտասարդ է և պետք է անի ամեն ինչ Չեմպիոնների լիգայում լավ արդյունքների հասնելու համար:

Ակումբի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը հույս ունի, որ իրենք կանեն ամեն հնարավոր բան, որպեսզի արդյունքի հասնեն: «Վիկտորիայի» հանդեպ հաղթանակը սեփական հարկի տակ մեզ վստահություն կներշնչի: Առայժմ ժամանակ կա, և մենք կփորձենք հակառակորդին ավելի լավ ճանաչել»,- նշել է Մալաքյանը: