22 հունիսի 2011 - 17:50 AMT
Հայաստանում արտահերթ ընտրություններ չեն լինի, ասել է ՀՀ նախագահը ԵԽԽՎ-ում

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն լինի: Այս մասին, ելույթ ունենալով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին:

«Ես հարգում եմ ձեր կարծիքը, բայց նման գնահատական տվողները պետք է կարողանան հարգել նաեւ ուրիշների կարծիքը: Եվրոպայի մեր գործընկերների կարծիքը բնավ չի համընկնում ձեր կարծիքին», - ասել է ՀՀ նախագահը` կոչ անելով «Ժառանգությանը» նպաստել հասարակությունում առկա անվստահության հաղթահարմանը: