Հայոց ցեղասպանության մասին պատմող նյութերը կունենան առանձին կայք

Հայոց ցեղասպանության մասին պատմող նյութերը կունենան առանձին կայք

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) ունենալու է առանիձին էլեկտրոնային կայք, որտեղ կտեղադրվի ՀՑԹԻ-ի էլեկտրոնային գրադարանը: Այդ մասին լրագրողներին հայտնեց թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը: Դեմոյանի խոսքերով սա լավ հնարավորություն կնձեռի աշխարհի ցանկացած վայրից ծանոթանալու Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքերին: Նա նաև հավելեց, որ էլեկտրոնային գրադարանը կլինի ամբողջովին անվճար և բաց յուրաքանչյուր օգտվողի համար:

Տարածքի ընդլայնման արդյունքում թանգարանը կունենա նաև առանձին թվային սրահ: Դեմոյանը նաև ավելացրեց, որ սրահում այցելուները կկարողանան օգտվել էլեկտրոնային գրադարանից, դիտել ֆիլմեր և այլն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---