22 հունիսի 2011 - 18:25 AMT
ՀՀ նախագահ: ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը օգտակար որոշում չի կարող կայացնել

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը չի կարող որեւէ օգտակար որոշում կայացնել եւ չունի դրա համար համապատասխան մանդատ: Այս մասին, ելույթ ունենալով ԵԽԽՎ-ի նիստի ժամանակ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Միևնույն ժամանակ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ ինքը չի տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբից ավելի կոմպետենտ ձևաչափ Ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվելու համար:

Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի համար բացարձակ անհասկանալի է, թե ի՞նչ ակնկալիք ունի ԵԽԽՎ–ն Ղարաբաղի հարցով հանձնաժողովից` նշելով, որ այդ ենթահանձնաժողովի աշխատանքը առանց Հայաստանի մասնակցության անհանարին է:

Ստրասբուրգում հունիսի 20-ին` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առամային նստաշրջանի առաջին աշխատանքային օրը կայացել է Լեռնային Ղարաբաղի հարցերով ենթահանձնաժողովի նիստը: Հայկական պատվիրակությունը չի մասնակցել ենթահանձնաժողովի նիստին, հայտարարելով, որ նրա դիրքորոշումն այս ենթահանձնաժողովի ստեղծման հարցում անփոփոխ է մնում:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, պատվիրակությունը մտադիր չէ մասնակցել գործընթացին, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով և նոր լարվածությամբ: ԵԽԽՎ բյուրոյի նիստում հունվարի 28-ին իսպանացի պատգամավոր Խորդի Քսուքլա ի Կոստան ընտրվել է Ղարաբաղի հարցերով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նոր նախագահ: Ենթահանձնաժողովւ երկարատև դադարից հետո սկսել է կրկին գործել ԵԽԽՎ նախագահի` թուրք պատգամավոր Մովլուդ Չավուշօղլուի նախաձեռնությամբ: