Էդվարդ Նալբանդյան. Ժամանակին օգուտ չտված ենթահանձնաժողովը կարևորը հիմա վնաս չտա

Էդվարդ Նալբանդյան. Ժամանակին օգուտ չտված ենթահանձնաժողովը կարևորը հիմա վնաս չտա

PanARMENIAN.Net - «Ոչ միայն մենք, ինչը շատ կարեւրոր է նաեւ եռանախագահները հայտարարել էին, որ չեն գտնում, թե Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Ղարաբաղի հարցով ենթակոմիտեի վերակենդանացումը կարող է օգտակար լինել կարգավորման գործընթացի համար»,- հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Ըստ նրա, սա է ամենակարեւորը: «Երբ մի բան ստեղծում ես կամ վերակենդանացնում ես, պետք է մտածես, թե ինչ օգուտ է տվել այդ կառույցը: Իսկ տվե՞լ է արդյոք օգուտ: Չեմ կարծում, որ ժամանակին երբ գործում էր օգուտ է տվել: Հիմա գլխավորը որ վնաս չտա»,- ընդգծել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը:

Անդրադառնալով այն վտանգներին, թե ենթահանձնաժողովը այնուամենայնիվ իր գործունեությունը ծավալել է առանց հայկական պատվիրակության մասնակցության` Նալբանդյանը կրկին նշել է, որ կարիք չկա փոխել կարգավորման գործընթացի ձեւաչափը: «Բանակցությունները եւ կարգավորման գործընթացը գնում են Մինսկի խմբի շրջանակներում, Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ եւ հատկապես Ռուսաստանի՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի անմիջական մասնակցությամբ: Գիտեք թե վերջին շրջանում ինչքան մեծ ներդրում է կատարել Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը եւ իր նախաձեռնությամբ եւ ներկայությամբ է կայանալու նաեւ Կազանի հանդիպումը»,- ընդգծել է նախարարը, հավելելով, որ այդ հանձնաժողովի որոշումները ինչ-որ պարտադիր ուժ ունեցող որոշումներ չեն, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---