Հայաստանի կառավարությունում քննարկվել է «Քենդլ» նախագծի իրականացումը

Հայաստանի կառավարությունում քննարկվել է «Քենդլ» նախագծի իրականացումը

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Ինչպես հաղորդում է Ինչպես հաղորդում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, խորհուրդն ի գիտություն է ընդունել Քենդլ» նախագծի առաջընթացի ուղղությամբ կատարված աշխատանքների, նախատեսված քայլերի և նախագծի իրականացման առաջին փուլի` լազերային բարձր հաճախականային գծային արագացուցչի («LINAC») աշխատանքների ընթացքի վերաբերյալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի և Երևանի պետական համալսարանի «Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտահետազոտական կենտրոն» ԳՀԻ տնօրեն Վասիլի Ցականովի զեկույցները:

Նիստում ներկայացվել և հաստատվել է «Քենդլ» նախագծի իրագործման 2011թ. գործողությունների ծրագիր-ժամանակացույցը: Մեկ այլ հարցով քննարկվել է «Քենդլ» գիտահետազոտական ինստիտուտի կարգավիճակի հարցը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---