Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել ՀՀ ներքաղաքական կյանքում փոխըմբռնման մթնոլորտի ձևավորման ուղղությամբ դրական զարգացումները

Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել ՀՀ ներքաղաքական կյանքում փոխըմբռնման մթնոլորտի ձևավորման ուղղությամբ դրական զարգացումները

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, հանդիպման ժամանակ Թորբյորն Յագլանդն ընդգծել է, որ Եվրոպայի Խորհրդի համար Հայաստանը շատ կարևոր անդամ է, որը գտնվում է Եվրոպայի համար նույնքան կարևոր տարածաշրջանում: Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից բարձր են գնահատվել վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքում փոխըմբռնման մթնոլորտի ձևավորման ուղղությամբ դրական զարգացումներն ու իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը:

Անդրադարձ է եղել նաև երկրում իրականացվող բարեփոխումներին և Եվրոպայի խորհրդի կողմից դրանց հնարավոր աջակցությանը: Նախագահ Սարգսյանը և Թորբյորն Յագլանդը խոսել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում առաջիկայում տեղի ունենալիք հանդիպման վերաբերյալ:

ՀՀ նախագահը հանդիպել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան-Պոլ Կոստայի հետ և նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շատ կարևոր դեր է խաղում Հայաստանի իրավական համակարգի կայացման գործում: Նախագահի խոսքով, պատահական չէ, որ ներպետական դատարաններն իրենց վճիռները կայացնելիս առաջնորդվում են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով, անկախ այն հանգամանքից` դատարանի այդ վճիռը կայացվել է ՀՀ-ի, թե այլ երկրների վերաբերյալ գործերով: Ժան-Պոլ Կոստան նշել է, որ Հայաստանը կարող է օրինակելի համարվել եվրոպական դատարանի վերաբերյալ տեղեկատվության տարածման առումով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---