Սերժ Սարգսյան. Եվրախորհրդի հիմնարար սկզբունքները հանդիսանում են Հայաստանի պետականության հիմնաքարերը

Սերժ Սարգսյան. Եվրախորհրդի հիմնարար սկզբունքները հանդիսանում են Հայաստանի պետականության հիմնաքարերը

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ: Նախագահի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանը շատ է կարևորում իր մասնակցությունն այս կազմակերպությանը, որի շրջանակներում ակտիվ համագործակցություն ենք ծավալել մեր երկրում բարեփոխումների համալիր առաջընթաց ապահովելու ուղղությամբ: Հայաստանն այստեղ իր մասնակցությունն է բերում համաեվրոպական օրակարգի բազմաթիվ խնդիրների քննարկմանը՝ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական և մշակութային խնդիրների լայն շրջանակ: ԵԽ հիմնարար սկզբունքները հանդիսանում են Հայաստանի պետականության հիմնաքարերը, հետևաբար գիտակցում ենք դրանք երկրի մակարդակով ամրապնդելու հրատապությունը: Ես վերահաստատեցի Հայաստանի վճռականությունը՝ արդյունավետ իրականացնելու Հայաստան-ԵԽ օրակարգային հարցերը, այդ թվում նաև մեր կողմից ստանձնած հանձնառությունները: Անդրադարձել ենք Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող փոփոխությունների ընթացքին և առկա արդյունքներին` դատաիրավական, ոստիկանական, մարդու իրավունքների, խոսքի ազատության և մի շարք այլ ոլորտներում արձանագրվող գործընթացներին: Մենք բարձր ենք գնահատում այդ համագործակցությունը զարգացնելու գործում ԵԽ պաշտոնատար անձանց նպաստն ու աջակցությունը: Քննարկեցինք նաև Հայաստանի ներքաղաքական գործընթացներին առնչվող հարցեր: Հայաստանում տեղի ունեցող գործընթացները միտված են քաղաքական դաշտի առողջացմանը: Հավատացած եմ, որ առաջիկայում ևս մեզ կհաջողվի սերտ փոխհարաբերությունների և համագործակցության միջոցով զգալի առաջընթաց արձանագրել հայաստանյան բարեփոխումների գործընթացում», հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---