Բռնցքամարտի ԵԱ կիսաեզրափակչում Վլադիմիր Սարուխանյանը կհանդիպի թուրք Ֆաթիհ Քելեսի հետ

Բռնցքամարտի ԵԱ կիսաեզրափակչում Վլադիմիր Սարուխանյանը կհանդիպի թուրք Ֆաթիհ Քելեսի հետ

PanARMENIAN.Net - Հունիսի 23-ին Անկարայում տեղի կունենան Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը:

Մինչև 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Սարուխանյանը հանդիպելու է թուրք Ֆաթիհ Քելեսի հետ: Նույն քաշային կարգում հանդիպելու են Վլադիմիր Մատվեյչուկը (Ուկրաինա) և Դոմենիկո Վալենտինոն (Իտալիա):

Սարուխանյանն արդեն ապահովել է բրոնզե մեդալը, իսկ Քելեսին հաղթելու դեպքում հնարավորություն կստանա դուրս գալ եզրափակիչ և պայքարել ոսկե մեդալի համար:

Հայաստանի հավաքականը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ առաջնությունում ներկայացված է 7 բռնցքամարտիկներով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---