ՀՀ ԱԺ պատգամավոր. Ղարաբաղյան հարցում զիջումների մասին խոսելն աղետալի սխալ է

ՀՀ ԱԺ պատգամավոր. Ղարաբաղյան հարցում զիջումների մասին խոսելն աղետալի սխալ է

PanARMENIAN.Net - Հայաստանի կողմից միամիտ ու սխալ կլինի խոսել որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելու մասին, քանի դեռ վերջինս չի հրաժարվել իր ագրեսիվ քաղաքականությունից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հրայր Կարապետյանը:

«Խոսել զիջումների մասին սխալ է, աղետալի սխալ»,-նշել է նա՝ հավելելով, որ եթե այժմ տարածքներ հանձնվեն, դա միայն կավելացնի պատերազմի վտանգը: Նա նաև ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին: «Առանց բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության, հակամարտությունն անհնար է կարգավորել»,-հայտարարել է Կարապետյանը:

3  23.06.11 - ՀՀ ԱԺ ազգային անվտանգության, ներքին գործերի եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---