Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ազատ ոճի հայ ըմբիշները 3 մեդալ են նվաճել

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ազատ ոճի հայ ըմբիշները 3 մեդալ են նվաճել

PanARMENIAN.Net - Սերբական Զրենյանին քաղաքում ընթանում է Եվրոպայի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը: Առաջին մրցաշարային օրը հանդես են եկել ազատ ոճի ըմբիշները: Հայ մարզիկները նվաճել են երեք մեդալ:

Արծաթե մեդալակիր է դարձել Վահե Թամրազյանը մինչև 84 կգ քաշային կարգում: Նա եզրափակչում զիջել է վրացի Դաթո Մարսագիշվիլիին: Եզրափակչի ճանապարհին հայ մարզիկը 4 մենամարտ է անցկացրել և բոլորում հաղթանակ տարել:

Մաթևոս Սարոյանը (55 ք/կ) առաջին մենամարտում զիջել է Վլադիմիր Խինչեգաշվիլիին (Վրաստան): Սարոյանը հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Նա երեք մենամարտ է անցկացրել և հաղթանակներ տարել ուկրաինացի, ռումինացի և թուրք ըմբշամարտիկների նկատմամբ` դառնալով բրոզե մեդալակիր:

Երկրորդ բրոզնե մեդալը նվաճել է Գրիգոր Գրիգորյանը (մինչև 66 ք/կ):

Նարեկ Սիրունյանը (60 ք/կ) նույնպես կարող էր բրոնզե մեդալ նվաճել, բայց զիջել է Ռաֆալ Ստատկիևիչին (Լեհաստան):

Հայաստանի հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկում 36 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը: Հունիսի 24-ին պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---