Կազանում Հայաստանին չեն ստիպի գնալ զիջումների, համոզված է Դավիթ Ջամալյանը

Կազանում Հայաստանին չեն ստիպի գնալ զիջումների, համոզված է Դավիթ Ջամալյանը

PanARMENIAN.Net - Կազանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման խնդիրն է թույլ չտալ, որ վերսկսվեն ռազմական գործողությունները, և սահմանափակել Բաքվի սպառնալիքները և ռազմաշունչ հայտարարությունները: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Պատասխանելով լրագրողների հարցին` փորձագետը համոզմունք է հայտնել, որ Կազանում հայկական կողմին չեն պարտադրի խնդրի կարգավորման ոչ մի սցենար: «Չեմ կարծում, որ մեզ կստիպեն ընդունել ինչ-որ սցենար, որը կենթադրի մեր կողմից անհիմն զիջումներ: Հայաստանի դիրքերն այնքան թույլ չեն, որպեսզի նրան ստիպեն գնալ զիջումների»,- ասել է փորձագետը:

Բացի դրանից, Ջամալյանը կարծում է, որ այսօր ժամանակը խաղում է հօգուտ Հայաստանի, և երկու հայկական պետությունները պետք է այն ճիշտ օգտագործեն: Մասնավորապես, մասնագետը կոչ է արել արագացնել Արցախի որոշ շրջանների բնակեցումը:

Ինչ վերաբերում է Արցախի դիրքերին, ռազմական հոգեբանը նկատել է, որ վերջերս Արցախի ղեկավարությունը հստակ ներկայացրեց իր մոտեցումը, հայտարարելով, որ 1998-ի իրողություններին վերադարձ չի լինի:

Հունիսի 24-ին Կազանում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ կայանալու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---