8 մայիսի 2003 - 20:47 AMT
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑ Է, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎՐԱՑԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴԸ
Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը գտնվում է երկրի քաղաքական ղեկավարության իրավասության շրջանակներում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Դե-ֆակտո» գործակալությունը, հայտարարել է Վրաստանի Ամենայն պատրիարք Իլիա II -ը, որն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Երեւանում: «Հանդիսանալով վրաց ժողովրդի հոգեւոր առաջնորդը` ես իրավասու չեմ խորհուրդներ տալու այդ հարցի վերաբերյալ: Դա աշխարհիկ իշխանությունների քաղաքական որոշում է»,-ասել է Վրաց եկեղեցու առաջնորդը: