ՌԴ ԱԳՆ. Կազանի հանդիպումը կոչված է սահմանագծի դեր կատարել ղարաբաղյան կարգավորման գործընթացում

ՌԴ ԱԳՆ. Կազանի հանդիպումը կոչված է սահմանագծի դեր կատարել ղարաբաղյան կարգավորման գործընթացում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ Կազաանում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման կապակցությամբ: «Հունիսի 24-ին Կազանում տեղի կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ: Հանդիպումը կոչված է սահմանագծի դեր կատարել ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Մենք ակնկալում ենք, որ Բաքուն ու Երևանը կառուցողական մոտեցում կցուցաբերեն մայիսի 26-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների կողմից Դովիլում արված հայտարարության հանդեպ, որով կոչ է արվում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին քաղաքական կամք դրսևորել և ավարտել ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների նախագծի քննարկումը Կազանի հանդիպման ժամանակ»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Կազանում քննարկման ենթակա փաստաթուղթը կողմերի ու համանախագահ երկրների համատեղ աշխատանքի կարևոր շրջանի արդյունքն է, իրական հիմք է հանդիսանում հետագա առաջընթացի և համապարփակ խաղաղ պայմանագրի նախապատրաստման համար»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---