Տեր-Պետրոսյան. Լուծեք ղարաբաղյան հարցը և հաջորդ օրը կբացվեն Թուրքիայի հետ սահմանները

Տեր-Պետրոսյան. Լուծեք ղարաբաղյան հարցը և հաջորդ օրը կբացվեն Թուրքիայի հետ սահմանները

PanARMENIAN.Net - Առանց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, առանց սահմանների բացման Հայաստանը զարգացման հեռանկարներ չունի: Այդ մասին «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Պատասխանելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքականության մասին հարցին` Տեր-Պետրոսյանն ասել է. «Նա ամեն ինչ ճիշտ և նորմալ է արել: Պետք է այս թեման միշտ պահել օրակարգում»:

Տեր-Պետրոսյանի կարծիքով մինչև 1992թ. Հայաստանը և Թուրքիան պատրաստ էին դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բայց գործընթացը փակուղի մտավ, երբ հայկական ուժերն ազատագրեցին Քելբաջարի շրջանը:

«Թուրքերը չեն գնա ոչ մի կարգավորման, քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հարցը: Լուծեք ղարաբաղյան հարցը, և հաջորդ օրը կբացվեն Թուրքիայի հետ սահմանները»,- հայտարարել է ՀՀ առաջին նախագահը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---