Չինաստանը շտապ օգնության 88 նոր մեքենա է տրամադրել Հայաստանին 23 հունիսի 2011 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում Չինաստանը շտապ օգնության 88 մեքենա է տրամադրել Հայաստանին: 88 մեքենայից 35-ը հատկացվել է Երևանին, իսկ մնացածը՝ մարզերին: Ինչպես լրագրողներին է հայտնել ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, նոր մեքենաների ձեռք բերումը կարևոր է Հայաստանի համար, քանի որ անցած 20 տարիների ընթացքում շտապ օգնության շարժակազմը չի նորացվել: «Այսօր մենք կարող են վստահաբար ասել, որ ունենք անհրաժեշտ քանակությամբ մեքենաներ, ծառայողներ ու սարքավորումներ, բարձր մակարդակի բուժօգնություն ցուցաբերելու համար»,-ասել է Քուշկյանը: Նախարարն ընդգծել է, որ առաջին բուժօգնության տրամադրման հայկական համակարգն արդեն համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին: Երևանի «Շտապ օգնության» հիվանդանոց է այցելել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը տեղում ծանոթացել է նոր մեքենաներին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |