Կազանի հանդիպման նախօրեին Իլհամ Ալիևը հանկարծ հիշեց կառուցողականության մասին

Կազանի հանդիպման նախօրեին Իլհամ Ալիևը հանկարծ հիշեց կառուցողականության մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպույի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների առաջնորդների վերջին հայտարարությունները ղարաբաղյան կարգավորման մասին հուսադրող են:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ադրբեջանական ղեկավարին առանձնապես հուսադրում է այն, որ Մինսկի խմբի երկրների առաջնորդները հայտարարում են, որ ստատուս-քվոն ընդունելի չէ, այն պետք է փոխվի, և որ հակամարտությունը պետք է լուծվի Հելսինկյան ամփոփիչ արձանագրության սկզբունքների հիման վրա, որոնք համատեղում են տարածքային ամբողջականության սկզբունքն ու ինքնորոշման իրավունքը: Ալիևը նկատել է, որ դրանք միմյանց չդիմակայող սկզբունքներ են: Խոսելով Կազանի հանդիպման մասին, որը կկայանա հունիսի 24-ին, Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ ադրբեջանական կողմը «հայկական կողմից կառուցողական մոտեցում է ակնկալում այդ բանակցությունների ժամանակ»` ընդգծելով, որ Ադրբեջանում հակամարտության շուտափույթ լուծումն են ցանկանում:

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ Կազանում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման կապակցությամբ: «Հունիսի 24-ին Կազանում տեղի կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ: Հանդիպումը կոչված է սահմանագծի դեր կատարել ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Մենք ակնկալում ենք, որ Բաքուն ու Երևանը կառուցողական մոտեցում կցուցաբերեն մայիսի 26-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների կողմից Դովիլում կատարված հայտարարության հանդեպ, որով Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին կոչ է արվում քաղաքական կամք դրսևորել և ավարտել ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների նախագծի քննարկումը Կազանի հանդիպման ժամանակ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---