24 հունիսի 2011 - 12:59 AMT
Ա. Ռուստամյան. Բանակցություններում առաջընթաց կլինի այն դեպքում, եթե Ադրբեջանը հստակեցնի ԼՂ կարգավիճակը

Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթաց կլինի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը հստակեցնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` մեկնաբանելով Կազանում կայանալիք հանդիպումը: Նրա խոսքերով, հենց այդ պատճառով բանակցություններում առաջընթաց չի լինի, և հավելել է, որ Հայաստանը չպետք է համաձայնվի ինչ-որ աղոտ ձևակերպումների այս հարցում: «Եթե մենք չստանանք ազգի ինքնորոշման իրավունքի իրականացման հստակ մեխանիզմներ և կարգավիճակի որոշում, բոլոր այլ սկզբունքները մեզ համար անընդունելի են»,- ընդգծել է նա:

Ռուստամյանը նաև մեկնաբանել է Կազանում հնարավոր փաստաթղթի ստորագրման մասին լուրերը, որով իրավաբանորեն ամրագրում է ուժի չկիրառումը: Նրա խոսքերով, դա պետք է լինի առաջին փաստաթուղթը` առաջարկված միջնորդների կողմից: Միաժամանակ նա ասել է, որ այդ փաստաթուղթը պետք է համահունչ լինի հրադադարի մասին համաձայնագրին: Ռուստամյանը նաև ընդգծել է բանակցային գործընթացում ԼՂՀ ընդգրկելու անհրաժեշտությունը: «Մենք վաղուց ենք ասում, որ Արցախը պետք է ընդգրկվի բանակցային գործընթացի մեջ, բայց հենց գալիս է այն պահը, երբ մենք չպետք է բանակցություններում փոխարինենք Ղարաբաղին, մենք փոխարինում ենք»,- ասել է Ռուստամյանը և հավելել, որ Հայաստանը պետք է վճռական լինի այդ հարցում: Նա նշել է, որ դա անպայման արդյունավետ կլինի: Որպես նման վճռականության օրինակ նա բերել է Հայաստանի դիրքորոշումը ԼՂ գծով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի հարցում: