Արմեն Ռուստամյանը դրական է գնահատում ՀՀ նախագահի ելույթը ԵԽԽՎ-ում՝ որոշ վերապահումներով

Արմեն Ռուստամյանը դրական է գնահատում ՀՀ նախագահի ելույթը ԵԽԽՎ-ում՝ որոշ վերապահումներով

PanARMENIAN.Net - Հայեցակարգային տեսակետից և հաշվի առնելով այն լսարանը, որի առջև ելույթ էր ունենում Հայաստանի նախագահը՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը որոշ վերապահումներով դրական է գնահատել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ-ում: Այդ մասին Ռուստամյանն ասել է լրագրողներին Երևանում ՀՅԴ ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ:

«Չափից ավելի կառուցողական մոտեցում դրսևորվեց տարածքային ամբողջականության սկզբունքի հարցում, ինչն ամենևին չի բխում մեր դիրքորոշումից»,-ասել է Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա, կարելի էր ասել, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, որպեսզի դա կատարվի միջազգային հանրության կողմից կամ բանակցային գործընթացին չվնասելու նպատակով: «Թեև Հայաստանը բոլոր օրինական հիմքերն ունի ԼՂՀ անկախությունը ճանաչելու համար»,-ասել է նա:

Ռուստամյանն անհաջող է համարում նախագահի այն շեշտադրումը, թե հնարավոր պատերազմի դեպքում Ադրբեջանը շահեկան վիճակում կհայտնվի: «Ես հավատում եմ, որ նախագահը նման բան չէր ուզում ասել, սակայն այդպես կարող էր հասկացվել»,-ասել է Ռուստամյանը:

Ինչ վերաբերում է նախագահի հայտարարություններին ներքաղաքական զարգացումների մասին, ապա Ռուստամյանը համաձայն չէ այն մտքի հետ, որ երկրում պայքար է գնում կոռուպցիայի դեմ և որ նոր Ընտրական օրենսգիրքը կնպաստի արդար ընտրությունների անցկացմանը հանրապետությունում:

7  24.06.11 - Երևանում կայացավ ՀՅԴ 31-րդ Ընդհանուր Ժողովի հանդիսավոր բացումը
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---