Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցումը Հայաստանում կմեկնարկի մինչև տարեվերջ

Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցումը Հայաստանում կմեկնարկի մինչև տարեվերջ

PanARMENIAN.Net - Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցումը Հայաստանում կմեկնարկի մինչև տարեվերջ, քանի որ Հայաստանի խորհրադարանն արդեն վավերացրել է նախագծի երկրորդ մասնաբաժինը: Այդ մասին հունիսի 24-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Ըստ նրա, առաջին անգամ Հայաստանում բարձր որակի ճանապարհահատվածներ կունենանք:

Խորհրդարանը նախօրեին վավերացրել է 2011թ. մայիսի 30-ին ստորագրված վարկային համաձայնությունը Հայաստանի կառավարության ու Ասիական զարգացման բանկի միջև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման ծրագրի 170 մլն դոլար արժողությամբ երկրորդ մասնաբաժնի իրացման վերաբերյալ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 500 մլն դոլար, ինչը թույլ կտա Հայաստանին տարանցիկ պետություն դառնալ տարածաշրջանի բեռնափոխադրումների ոլորտում, ինչպես նաև միանալ Սևծովյան օղակաձև ավտոմայրուղուն:

Անդրադառնալով ենթակառուցվածքային նախագծերին՝ նախարարը հայտնել է, որ կվերանորոգվեն նաև դեպի մայրաքաղաք տանող ավտոճանապարհների Արարատի և Փարաքարի հատվածները, ինչպես նաև շրջանցիկ ճանապարհը, ինչը թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել, պետական ներդրումներ կատարել, ավելացնել շինարարության ծավալները, ապահովել հարկերի մուտքերն ու ՀՆԱ-ի աճը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---