Երևանում մեկնարկել է «ԴիջիԹեք» գործարար համաժողովը

Երևանում մեկնարկել է «ԴիջիԹեք» գործարար համաժողովը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «ԴիջիԹեք» գործարար համաժողովի և Microsoft ինովացիոն ֆորումի բացման արարողությանը: Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը կարևորել է այն մեծ հետաքրքրությունը, որ կա համաժողովի նկատմամբ, քանզի «ԴիջիԹեքը» հարթակ է, որը կառավարությանը հնարավորություն է տալիս շփվելով ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ հասկանալ, թե որոնք են առաջնահերթություններն ու խնդիրները:

Վարչապետի խոսքով, 21-րդ դարում առավել քան կարևորվում է տեղեկատվական տեխնոլոգիաների լայնածավալ կիրառումը. «Եթե գնահատենք ոլորտի 3 տարիների զարգացման տեմպերով, այն մեր տնտեսության մեջ զբաղեցնում է առաջատարի դիրքը: Ես ցանկանում եմ հնչեցնել մի քանի ցուցանիշներ, որոնք վկայում են իմ ասածը. 2009 թ. մենք ավարտել ենք բջջային հեռախոսով ինտերնետից օգտվող 1.100.000, 2010թ.` 1.343.000, 2011թ. առաջին եռամսյակը` 1.700.000 բաժանորդներ ունենալով: Տեսնում ենք, որ երեք տարիների ընթացքում աճի տեմպերը այստեղ բավականին բարձր են: Եթե վերցնենք լայնաշերտ ինտերնետի հասանելիությունը, ցուցանիշները հետևյալն են 2009թ. մենք ավարտել ենք 70.000, 2010-ը 170.000 և 2011թ. առաջին եռամսյակը արդեն 240.000 բաժանորդներով: Չափազանց կարևոր է, որ բաժանորդների քանակը ուղեկցվում է գների նվազմամբ: Մինչև 1 մ/բ վայրկյանում լայնաշերտ ծառայությունների միջինացված գները 2009թ. ավարտել ենք 234.000 դրամով, 2010-ը` 71.000 դրամ, և 2011թ. առաջին եռամսյակում՝ 55.000 դրամ և այս միտումը նույնպես շարունակվում է: Այս տարի մենք արձանագրելու ենք գների նվազում»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է «DigiTec Business» ֆորում ցուցահանդես, ծանոթացել բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունների առաջարկներին:

Արդեն 4-րդ անգամ անցկացվող «Դիջիթեք» ֆորումն այս տարի, բաղկացած կլինի բացի Microsoft ինովացիոն ֆորումից, «DigiTec Business» ֆորում ցուցահանդեսից և Տեխնոլոգիական կոնֆերանսերի և սեմինարների շարքից, որոնց ընթացքում ներկայացվելու են ընկերությունների կողմից նախագծված վերջին լուծումներն ու ծառայությունները, որոնք նախատեսված են պետական մարմինների և գործարարների համար:

7  24.06.11 - Երևանում տեղի ունեցավ 4-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումի և Մայքրոսոֆթ Ինովացիոն ֆորումի մեկնարկը
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---