24 հունիսի 2011 - 18:49 AMT
Նորայր Բախտամյանը հրաձգության Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Մյունխենում, որտեղ ավարտվեց հրաձգության Աշխարհի գավաթի չորրորդ փուլը, Հայաստանի ներկայացուցիչ Նորայր Բախտամյանը կարողացավ 2012 թվականին Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել:

10 մետր հեռավորությունից ատրճանակից հրաձգությունում հայ մարզիկը 7-րդ տեղն է զբաղեցրել և ուղեգիր ապահովել Հայաստանի Օլիմպիական հավաքականին:

Բախտամյանը ելույթ է ունեցել նաև 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերում` 10 մետր հեռավորությունից օդամուղ ատրճանակով հրաձգությունում զբաղեցնելով 12-րդ տեղը: