24 հունիսի 2011 - 21:00 AMT
IFC-ի հետազոտությունն աջակցություն է փոքր ՀԷԿ-երին

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան ներկայացրել է իր առաջարկությունները Հայաստանում գործող փոքր հիդրոէլեկտրակայանների նախագծային և շինարարական բարելավումների վերաբերյալ:

IFC-ի «Հայաստանի Կայուն էներգետիկայի ֆինանսավորման» ծրագրի շրջանակներում իրականացվել է Հայաստանում գործող մի շարք փոքր ՀԷԿ-երի տեխնիկական զննում` առկա խնդիրների բացահայտման և բարելավման նպատակով: Հիմնական խնդիրները ներկայացվել են նաև երկօրյա սեմինարի ընթացքում:

Հայաստանը դարձել է IFC-ի անդամ և բաժնետեր 1995 թվականին և առ այսօր 110 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ է կատարել 24 ծրագրերի շրջանակներում` աջակցելով ֆինանսական շուկաների, ընդհանուր արտադրության, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում: IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկայի և ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանը: