24 հունիսի 2011 - 22:14 AMT
Արտաշարի վերականգնված պոմպակայանը շահագործման կհանձնվի մինչև օգոստոսի կեսերը

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հունիսի 24-ին ծանոթացավ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ –Հայաստան»-ի Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման ծրագրի ընթացքին, ինչպես նաև այցելեց Արտաշարի վերականգնվող պոմպակայանի շինհրապարակ:

Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման ծրագրով հորատվում են նոր խորքային հորեր, վերականգնվում է ներտնտեսային ցանցը, ինչպես նաև իրականացվում են կոլեկտորների, ջրհավաքների և չորացուցիչների մաքրման ու խորացման, արտեզյան հորերի վերականգնման և այլ աշխատանքներ: Արտաշարի պոմպակայանի շինհրապարկում Արմեն Գևորգյանին զեկուցվեց, որ ամբողջությամբ վերականգնված ու վերազինված պոմպակայանը շահագործման կհանձնվի մինչև օգոստոսի կեսերը: Տեղեկացվեց, որ ոռոգման կազմակերպման առումով խնդիրներ չեն եղել, քանի որ այս ընթացքում գործում է ժամանակավոր պոմպակայանը: