«Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարի հաղթողները ստացան երկօրյա ուղեգիր դեպի Տաթև

«Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարի հաղթողները ստացան երկօրյա ուղեգիր դեպի Տաթև

PanARMENIAN.Net - Երևանում` Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը, ավարտվել է «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարը, որը կազմակերպվել է «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների կողմից: Հաղթողները պարզ էին արդեն հունիսի 24-ին, բայց իրենց պարգևները ստացան հունիսի 25-ին գրոսմայստեր Լևոն Արոնյանի ձեռքից: Մրցաշարի հաղթող Հարություն Հովակիմյանը, ինչպես նաև արծաթե և բրոնզե մեդալակիրներ Սերոբ Ղազարյանը և Նորայր Շողիկյանը հավաստագրերից բացի ստացան նաև երկօրյա ուղեգիր դեպի Տաթև:

Արոնյանը մրցումների երկրորդ օրը սեանս անցկացրեց մասնակիցների հետ և բոլորում հաղթանակ տարավ: «Հույսի կամուրջ» կազմակերպության կողմից Արոնյանին հանձնվեց հավաստագիր և խորհրդանշական պարգև:

«Շատ հետաքրքիր պարտիաներ ստացվեցին, որոշ շախմատիսներ պայքարեցին մինչև վերջ: Ուրախ եմ, որ որպես մարզիկ աջակցում եմ նման բարի գործի»,- խոստովանել է Արոնյանը:

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել մրցաշարի բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար պայմաններ քարոզելու համար: «Նմանատիպ միջոցառումները նպաստում են մեր երկրում հավասար պայմանների ապահովմանը: Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ամենագլխավորը նրանց հետ ճիշտ շփվելն է և ուշադիր լինելը: Շնորհակալություն Արոնյանին, որ նա մեզ հետ է և օգնում է այս գործում»,- ասել է Բաղդասարյանը:

«Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարի նպատակն է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար պայմանների ստեղծումը: Մրցաշարին մասնակցել են պատանի շախմատիստներ և լրագրողներ: Այն տեղի է ունեցել երկրորդ անգամ:

7  25.06.11 - Լևոն Արոնյանը մասնակցեց «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» առաջնությանը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---