Հայաստանի Կիբերխաղերի 5-րդ բաց առաջնությունն ունի մոտ 150 մասնակից

Հայաստանի Կիբերխաղերի 5-րդ բաց առաջնությունն ունի մոտ 150 մասնակից

PanARMENIAN.Net - Երեք օր է, ինչ Երևանում մեկնարկել է Հայաստանի Կիբերխաղերի 5-րդ բաց առաջնությունը։

Հայաստանի Կիբերսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի նախագահ Էդգար Սահակյանը տեղեկացրեց PanARMENIAN.Net ի թղթակցին, որ ընդհանուր մասնակիցների թիվը կազմում է մոտ 150 հոգի. «Մենք սպասում էին մի քիչ ավելի շատ մասնակիցների: Օնլայն գրանցվել էին մոտ 300 մարդ, սակայն մասնակցությունը հաստատեցին 150-ը»։

Ըստ Էդգար Սահակյանի վաղը կընթանան առաջնության եզրափակիչ փուլերը, իսկ փակման արարողությունը կլինի առանձին միջոցառում երկու կամ երեք օր հետո։

Առաջնության մասնակիցները մրցում են 2 պաշտոնական մարզաձևում՝ FIFA 2011 և StarCraft 2, ինչպես նաև ոչ պաշտոնական՝ Counter-Strike 1.6 և WarCraft 3 Dota խաղերում։ «Վերջացել են այսպես կոչված ընտրական փուլերը, առաջ են անցել ուժեղագույները։ Տվյալ պահին մրցում են մոտ 50 հոգի»,- նշեց Էդգար Սահակյանը։

Առաջնությանը զուգահեռ պետք է ընթանար երեք մրցույթ՝ լուսանկարչական, նկարչական (Fan Art) և մեքենագրական (Touch typing) ։ Սակայն վերջիններս չկայացան, քանի որ Էդգար Սահակյանի խոսքով, գրանցվողներն ավելի շատ էին քան ներկա գտնվողները։

Առաջնությունը միաժամանակ հանդիսանում է միջազգային WCG (WorldCyberGames) համակարգչային և վիդեո խաղերի ամենամեծ փառատոնի հայաստանյան նախընտրական փուլը։ Հայաստանյան առաջնության 3 հաղթողներ կմասնակցեն Աշխարհի կիբերխաղերի առաջնությանը Կորեայում։

Համաշխարհային առաջնության հովանավորն է «Սամսունգ» ընկերությունը, ազգային առաջնության գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը, իսկ պաշտոնական գործընկերը՝ «Ֆայն» ընկերությունը։

Էդգար Սահակյանը նշեց նաև, որ «ԱրմենՏել» ընկերությունը հայտնել է մրցույթներին մշտապես աջակցելու ցանկություն։

5  23.06.11 - Հայաստանի Կիբերխաղերի 5-րդ առաջնության եզրափակիչ
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---