
Երևում է, ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում զգում է իրեն ինչպես «հոր դուքանում»: Այդպես է արտահայտվել Հայաստանի Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը մամլո ասուլիսում` մեկնաբանելով ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունն այն մասին, որ Երևանը և Անկարան պայմանավորվածության են հանգել Ղարաբաղի հինգ կամ երեք ազատագրված տարածքները վերադարձնելու մասին: Նրա խոսքերով, ԵԽԽՎ նախագահը նման կեղծ հայտարարություններ անելու իրավունք չունի: «Եթե Չավուշօղլուն որոշել է խոսել շրջանների մասին, թող այդ դեպքում Թուրքիան ազատագրի Հյուսիսային Կիպրոսի ազատագրված տարածքները, որոշի քրդական հարցը և չեղյալ հայտարարի Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը»,- նշել է նա:
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հերքել է Չավուշօղլուի հայտարարությունը, հաղորդելով, որ Հայաստանը Ղարաբաղի շուրջ բանակցություններ չի վարել Թուրքիայի հետ, և ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել հինգ, երեք կամ նույնիսկ մեկ տարածք վերադարձնելու մասին: