Արտյոմ Հովհաննիսյանը զիջել է Սոչիում թենիսի պատանեկան առաջնության եզրափակչում

Արտյոմ Հովհաննիսյանը զիջել է Սոչիում թենիսի պատանեկան առաջնության եզրափակչում

PanARMENIAN.Net - Սոչիում ավարտվեց 18 և ավելի ցածր տարիքի թենիսիստների ITF ավանդական միջազգային պատանեկան առաջնությունը: Ինչպես հաղորդում է championat.ru-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Թենիսի ֆեդերացիային, միանձնյա ելույթներում պատանիներից հաղթանակ տարավ սերբ թենիսիստ Լասլո Ջերեն, որն առավելության հասավ Ադլերից ռուսաստանյան մարզիկ Արտյոմ Հովհաննիսյանի նկատմամբ՝ 6:2, 6:3: Ընդ որում, Ջերեն ու Հովհաննիսյանը զույգային ելույթներում հաղթանակ էին գրանցել՝ եզրափակչում պարտության մատնելով ռուսաստանյան թենիսիստներ Ալեքսանդր Չեպելևին ու Կարեն Խաչանովին՝ 6:4, 6:4:

Աղջիկներից առաջատարը 16-ամյա Ալյոնա Տարասովան էր Մոսկվայից, որը միանձնյա ելույթների եզրափակչում 6:4, 6:0 հաշվով հաղթեց Սաբինա Կուրբանովային Կրասնոդարից: Վերոնիկա Կուդերմետովան և Պոլինա Նովոսելովան զույգային առաջնության հաղթող դարձան՝ պարտության մատնելով Տարասովա-Վալետովա զույգին՝ 5:7, 6:2 [10:5]:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---