AAA. Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության և փորձում է թեժացնել ղարաբաղյան հակամարտությունը

AAA. Ադրբեջանը պատրաստ  չէ խաղաղության և փորձում է թեժացնել ղարաբաղյան հակամարտությունը

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարը (AAA) ողջունում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դիվանագիտական քայլերը: «Չնայած, որ մինչ օրս վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել խնդրի կարգավորման հիմնական խնդիրների շուրջ, այնուամենայնիվ, բանակցություններ են ընթանում կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ և, ըստ հաղորդագրությունների, կողմերը համաձայնության են եկել մի շարք հարցերի վերաբերյալ, որոնց լուծումը պայմաններ կստեղծի հիմնարար սկզբունքների հաստատման համար»,- ասվում է PanARMENIAN.Net ի ստացած AAA հաղորդագրության մեջ: AAA շնորհակալություն է հայտնում նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար:

«Ցավալի է, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության: Հայաստանը մշտապես պատրաստակամություն է հայտնում կարգավորել բոլոր չլուծված խնդիրները հարևան երկրների հետ, բայց Ադրբեջանը, հակառակը, ընդլայնում է ռազմական բյուջեն և ուժեղացնում է լարվածությունը` սպառնալով ռազմական գործողությունների վերսկսմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

AAA համոզված է, որ եկել է ղարաբաղյան կողմը բանակցային գործընթացում ընդգրկելու ժամանակը: «ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ հակամարտության ցանկացած լուծում նախ պետք է ընդունելի լինի ՂԼ ժողովրդի համար, և անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին»,- նշում է AAA:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---