Հայաստանը ներկայացնող ուսանողական ջոկատը կմասնակցի Սոչիի օլիմպիական օբյեկտների շինարարությանը

Հայաստանը ներկայացնող ուսանողական ջոկատը  կմասնակցի Սոչիի օլիմպիական օբյեկտների շինարարությանը

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից ձևավորված և Հայաստանը ներկայացնող ուսանողական ջոկատը այսօր մեկնել է Սոչի` օլիմպիական օբյեկտների շինարարությանը մասնակցելու նպատակով: Ջոկատը ձևավորված է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի 10 ուսանողներից: Նրանք և ջոկատի ղեկավարը ամբողջ ամառ աշխատելու են «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի օլիմպիական օբյեկտներում:

«ՌԵ» ԲԲԸ-ի նախաձեռնությամբ ԱՊՀ և Բալթյան երկրների ուսանողներից ձևավորվել են հատուկ ջոկատներ, որոնք այս տարի մասնակցելու են օլիմպիական օբյեկտների շինարարությանը:

Հայկական խմբի ճանապարհային ծախսերն իր վրա է վերցրել ՀԿԵ-ն, իսկ Սոչիում ապրելու ծախսերը` «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն:

ՀԿԵ-ն մեծ ուշադրություն է դարձնում հայկական բուհերի հետ համագործակցությանը մասնագետների պատրաստման գործում: Մասնավորապես, ՀԿԵ-ն արդեն կազմավորել է ուղեկցորդների ուսանողական խմբեր: Ամառային արձակուրդների ժամանակ ուսանողները որպես ուղեկցորդներ կաշխատեն «Հայաստան» ֆիրմային գնացքում:

Ամառային աշխատանքը ընկերությունում մեծ հեռանկարներ է բացում ուսանողների առջև՝ լավագույները կարող են աշխատանքի անցնել ՀԿԵ-ում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---