
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին Ասկերան շրջկենտրոնում մասնակցել է նոր մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը կարեւորել է մարզական նման օբյեկտների դերակատարությունը շրջկենտրոններում ու շրջաններում սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացման եւ առողջ սերնդի դաստիարակության գործում:
Նախագահ Սահակյանը արժեքավոր նվերներ է հանձնել մարզադաշտի շինարարությանը ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ անձանց:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: