27 հունիսի 2011 - 19:21 AMT
Արսեն Լոքյանը միաձայն ընտրվել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր

Հունիսի 27-ին կայացել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Գառնիկ Իսաղուլյանը:

Նիստի օրակարգով նախատեսված էր անցկացնել ակադեմիայի ռեկտորի ընտրություն: Ռեկտորի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթում որպես ռեկտորի թեկնածու առաջադրվել էր Արսեն Բաղդասարի Լոքյանը: Խորհրդի նիստում ռեկտորի հավակնորդը ներկայացրել է ակադեմիայի զարգացման եւ բարեփոխման հայեցակարգը, պատասխանել խորհրդի անդամների հարցերին: Ապա հետևել են ռեկտորի թեկնածության վերաբերյալ խորհրդի մի շարք անդամների ելույթները, որից հետո ձեւավորված հաշվիչ հանձնաժողովն անցկացրել է փակ քվեարկություն: Հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի խորհրդի 20 անդամները միաձայն ռեկտորի թափուր պաշտոնում ընտրել են Արսեն Լոքյանին: