Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում վերաբացվել է բուհի ուսումնական թատրոնը

PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «Չինարես... Կեռանալ մի» խորագրով գրական-պարային ներկայացմամբ վերաբացվել է բուհի ուսումնական թատրոնը։ «Չինարես... Կեռանալ մի» ներկայացումը բեմադրվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, ուսանողների ուժերով և նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Գրական-պարային այս ներկայացմամբ կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի սաներն արդեն իսկ հանդես են եկել հանրապետության մարզերում, Արցախում, առաջիկայում բուհի ուսանողները հյուրախաղերով հանդես կգան նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հայկական համայնքներում։

Թատրոնի ստեղծագործական խմբում ներգրավված են երիտասարդ արվեստագետներ, որոնք իրենց ձեռք բերած գիտելիքները դրսևորելու և հանդիսատեսի առջև արժանավայել հանդես գալու կարիք ունեն: Այս նախագիծն օգնում է սկսնակ դերասաններին ավելի շատ բեմ դուրս գալ։ Բացի այդ, թատրոնն ուսանողներին հնարավորություն է տալիս որոշակի գումար վաստակել, ինչը կօգնի նաև նրանց վճարել ուսման վարձը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---