ԱՄՆ-ը շնորհակալ է Հայաստանին Աֆղանստանում և Կոսովոյում հայ խաղաղապահների ծառայության համար

ԱՄՆ-ը շնորհակալ է Հայաստանին Աֆղանստանում և Կոսովոյում հայ խաղաղապահների ծառայության համար

PanARMENIAN.Net - Հայաստանն ու ԱՄՆ-ը տարեցտարի զարգացնում են երկկողմ համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Այդ մասին «Զինուժ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ պաշտպանության գծով քարտուղարի տեղակալ Սելեսթ Վոլանդերը: Նրա խոսքով, Հայաստանի պաշտպանության նախարարության հետ միասին ԱՄՆ-ը գործակցում է ՀՀ պաշտպանության ոլորտում արդիականացման խնդիրների շուրջ, որոնք հստակ սահմանված են Հայաստանի կառավարության կողմից մշակված պաշտպանության ռազմավարական վերանայման համապարփակ փաստաթղթում` հանդիսանալով ազգային գերակայությունների արտացոլումը: Այս համատեքստումնա նշել է, որ ԱՄՆ համար մեծ պատիվ է աջակցել ՀՀ պաշտպանության նախարարությանը կյանքի կոչել այդ գերակայությունները և զարգացնել պրոֆեսիոնալ սպայական և ենթասպայական կազմը: Սելեսթ Վոլանդերը նկատել է նաև, որ Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում Հայաստանն իր զորակազմի եռապատկումից բացի ունի նաև հինգ հայ սպա-հրահանգիչներ, որոնք առաքելություն են իրականացնում ամերիկյան ռազմական կրթության ծրագրերի շրջանակում: «ԱՄՆ համար շատ կարևոր է, որ նրանք հնարավորություն ունեն կիրառելու իրենց գիտելիքներն Աֆղանստանում միջազգային առաքելության և ԱՄՆ-ի զինվորականների հետ համատեղ աշխատանքի ընթացքում»,- նշել է նա:

Դրա հետ մեկտեղ Վոլանդերը նկատել է, որ ԱՄՆ-ը շարունակում է համագործակցել Հայաստանի պաշտպանության նախարարության հետ` մշակելով այդ առաքելություններին խաղաղապահ բրիգադի միջոցով օժանդակելու Հայաստանի կարողությունների ինստիտուցիոնալ զարգացումը:

Այդ համագործակցության շատ գործողություններ, որոնք պաշտպանության համագործակցության ոլորտում այս տարի գերազանցում են 12 միլիոն ԱՄՆ դոլլարը, ուղղված են ինչպես վարժանքներին և պլանավորման աշխատանքներին, այնպես էլ սարքավորումների ձեռքբերմանը, խաղաղապահ բրիգադի հետ աշխատանքներին, որպեսզի նրանք պատրաստ լինեն օժանդակելու ոչ միայն Միջազգային անվտանգության ապահովման ուժերի, այլև այլ առաքելություններին: «Շատ կարևոր է հիշել, որ հայերը ծառայում են նաև Կոսովոյում, որպես Կոսովոյի ուժերի մաս, ինչի համար ԱՄՆ-ը նույնպես շատ շնորհակալ է»,- ընդգծել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---