Ռուսաստանի ԱԳՆ. Իրանական «Բուշեր» ԱԷԿ-ը կգործարկվի օգոստոսին

Ռուսաստանի ԱԳՆ. Իրանական «Բուշեր» ԱԷԿ-ը կգործարկվի օգոստոսին

PanARMENIAN.Net - Իրանում ռուսաստանյան մասնագետների կողմից կառուցված «Բուշեր» ԱԷԿ-ի գործարկումը կկայանա օգոստոսին: Այդ մասին երկուշաբթի օրը հաղորդել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Նախագիծն ավարտված է, ամեն ինչ կարգին է, և այժմ բոլոր հարցերն ուղղված են տեխնոլոգներին, թե նրանք երբ իսկապես կարող են գործարկել ատոմակայանը: Եթե գործարկումը տեղի ունենա օգոստոսի առաջին օրերին, դա լիովին կհամապատասխանի այն կանխատեսումներին և սպասումներին, որոնք ունեն ռուսական և իրանական կողմերը»,- ասել է Ռյաբկովը: Ընդ որում, նա նշեց նաև, որ եթե գործարկումը տեղի ունենա մի քանի օրով ավելի ուշ, դրանում ոչ մի սարսափելի բան չկա: «Ցանկացած դեպքում այդ նախագծի հետ կապված ամեն ինչ ավարտված է»,- վստահեցրել է Ռյաբկովը:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավաստիացրել է, որ «Բուշեր» ԱԷԿ-ի գործարկումը սպառնալիք չի ներկայացնելու միջազգային կայունության համար, հաղորդում է BBC-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---