
Հունիսի 27-ին տեղի ունեցավ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ:
Խորհուրդը քննարկեց Սեւանա լճի ափամերձ հատվածներում հանրային լողափերի տարածքների ընդլայնման հարցը: ՀՀ բնապահպանության նախարարությանը հանձնարարվեց ՀՀ կառավարության որոշման նախագիծ ներկայացանել, որով կսահմանվեն հանրային լողափերի նոր` ընդլայնված տարածքները:
Քննարկվեց նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից առաջարկվող 13 հողակտորների համար վարձակալության աճուրդներ իրականացնելու հարցը: Որոշվեց, որ մինչ աճուրդները, ՀՀ բնապահպանության նախարարությունը հողակտորների վարձակալության հնարավորությունը սահմանված կարգով կհամաձայնեցի շահագրգիռ գերատեսչությունների հետ: