28 հունիսի 2011 - 12:06 AMT
Անդրանիկ Նիկողոսյանը ընտրվել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ

Հունիսի 27-ին Մոսկվայում կայացել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության ժողովը, որում առաջադրված թեկնածուներից ղեկավար խորհրդի նախագահ է ընտրվել հայ հասարակական գործիչ, Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի (ՀՄԵԿ) ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը:

Երիտասարդական միության գլխավոր նպատակն է ԱՊՀ երկրների երիտասարդական կազմակերպություններին միավորելը: Ընտրվելով կազմակերպության նախագահ, Ա. Նիկողոսյանը հայտարարեց, որ ԱՊՀ երկրների երիտասարդության համախմբումը կարևոր պայման է ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար: «Նախկին ԽՍՀՄ երկրների երիտասարդության շրջանում պատմական հիշողության պահպանումն ու արդիականացումը ազնիվ և, միևնույն ժամանակ, մեծ ջանքեր պահանջող նպատակ է: Իմ պաշտոնավարման ընթացքում պարտավորվում եմ անել ինձնից կախված ամեն ինչ` Միության կանոնադրական նպատակներն առավելագույնս կյանքի կոչելու համար»,- ասել է նա, հաղորդում են Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի մոսկովյան ներկայացուցչության մամուլի բաժնից: