Հայաստանը բավարարված է ԵՄ փորձագիտական աջակցությամբ, իսկ ԵՄ-ն` երկրում անցկացված բարեփոխումներով

Հայաստանը բավարարված է ԵՄ փորձագիտական աջակցությամբ, իսկ ԵՄ-ն` երկրում անցկացված բարեփոխումներով

PanARMENIAN.Net - Երևանում կայացել է Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի 6-րդ նիստը Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերի նախագահությամբ:

Նիստի ընթացքում խորհրդատվական խումբը ներկայացրել է եռամսյա հաշվետվություն և աշխատանքային ծրագիր` նախատեսված 2011թ. հունիսից 2012 մայիսի համար:

ԱԱԽ քարտուղարի խոսքով, Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել ոչ միայն ոստիկանության, հարկային և մաքսային համակարգերում բարեփոխումների գործընթացում, այլ Հայաստանի և ԵՄ միջև ասոցիացիայի մասին բանակցություններում:

Բաղդասարյանը հայտարարել է, որ հայկական կողմը ռազմավարություն է մշակել բարեփոխումների խթանման համար, որոնք նախատեսվում են «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում:

Իր հերթին Ռաուլ դը Լուցենբերգերը հայտարարել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն ասոցիացիայի մասին բանակցությունների շրջանակներում թևակոխել են նոր փուլ: ԵՄ պատվիրակության ղեկավարը հաղորդել է, որ ԵՄ-ն մտադիր է նոր գործիքներ տրամադրել Եվրոպական հարևանության քաղաքականության համար և այսուհետ գործընկերների հետ հարաբերությունները կառուցելու է այն հիմքի վրա, թե որքան են այդ երկրները պատրաստ մոտենալ ԵՄ-ին բարեփոխումների իրագործման միջոցով:

Դեսպանը նշել է, որ Հայաստանն առաջընթաց է արձանագրելու ասոցիացիայի մասին բանակցությունների գործընթացում, ինչը միայն նպաստելու է Հայաստան-ԵՄ հետագա համագործակցությանը:

4  28.06.11 - Երևանում տեղի է ունեցել ԵՄ Խորհրդատվական խմբի Խորհրդի վեցերորդ նիստը` ԵՄ պատվիրակության ղեկավար Դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերի և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի Քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---