Երևանում բացվել է պլաստիկ վիրաբուժության խնդիրներին նվիրված միջազգային համաժողով

Երևանում բացվել է պլաստիկ վիրաբուժության խնդիրներին նվիրված միջազգային համաժողով

PanARMENIAN.Net - Երևանի պետական բժշկական համալսարանում բացվել է Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի (AAPRAS) երրորդ միջազգային համաժողովը «Անցանկալի ելքերը և բարդությունները պլաստիկ վիրաբուժության մեջ» թեմայով: Համաժողովն անցկացվում է Պլաստիկ վիրաբույժների միջազգային համադաշնության (IPRAS) և Եվրոպայի պլաստիկ վիրաբույժների համադաշնության (ESPRAS), ինչպես նաև էսթետիկ վիրաբույժների միջազգային ասոցիացիայի հովանու ներքո:

Միջոցառման նպատակն է այլ երկրների պլաստիկ վիրաբույժների հետ գործնական կապերի հաստատման, փորձի փոխանակման միջոցով բարելավել Հայաստանում պլաստիկ վիրաբուժության որակի և բուժման արդյունքը:

Համաժողովին մասնակցում է 150 պլաստիկ վիրաբույժ աշխարհի 20 երկրից: Միջոցառման շրջանակներում կներկայացվի 60 զեկույց:

Համաժողովը կշարունակվի մինչև հունիսի 30-ը:

3  28.06.11 - Պլաստիկ վերականգնողական և Էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիաի (AAPRAS) III միջազգային համաժողովի շրջանակներում Երևանում տեղի ունեցավ մամլո ասուլիս
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---