8 մայիսի 2003 - 19:07 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է ԽԱՂԱՏՆԵՐԻ ԹԻՎԸ
Խաղատների գործունեությունը կարգավորող եւ սահմանափակող օրենքի ընդունմամբ Հայաստանում ավելացել է խաղատների եւ խաղասրահների թիվը: ՀՀ հարկային ծառայության ղեկավար Երվանդ Զախարյանի խոսքերով, այսօրվա դրությամբ հանրապետությունում գրանցված է 11 խաղատուն եւ 32 խաղասրահ: Մինչդեռ 2003 թվականի հունվար ամսվա դրությամբ Հայաստանում գործում էր 4 խաղատուն եւ 18 խաղասրահ: Հարկային ծառայության պետը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում խաղային բիզնեսից պետական բյուջեի մուտքերը կազմել են 130 մլն դրամ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 106 մլն դրամի դիմաց: