28 հունիսի 2011 - 16:41 AMT
Հայաստանն ու Ադրբեջանը քաղաքականության պատճառով չեն հայտնվի ԱԱ-2014 ընտրական նույն խմբում

Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի և Վրաստանի ֆուտբոլի հավաքականները չեն ընդգրկվի 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական նույն խմբում: Ինչպես հաղորդում է «Սովետսկի սպորտը», ՈՒԵՖԱ-ի խնդրանքով քաղաքական նկատառումներով նման որոշում է ընդունել ՖԻՖԱ:

Հարկ է նշել, որ ՈՒԵՖԱ-ն միակ մայրցամաքային կազմակերպությունն է, որը ՖԻՖԱ է դիմել նման ցանկությամբ: