28 հունիսի 2011 - 18:18 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ղարաբաղում նշել են Մարտակերտի ազատագրման 18-րդ տարեդարձը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին Մարտակերտ շրջկենտրոնում մասնակցել է քաղաքի ազատագրման 18-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, իր խոսքում երկրի ղեկավարը Մարտակերտի ազատագրումը դասել է Արցախյան ազատամարտի կարևորագույն հաղթանակների շարքին` հավելելով, որ այսօր էլ պաշտպանության բանակն ի վիճակի է կործանիչ հակահարված տալ հանրապետության ազատությանն ու անկախությանը սպառնացող ցանկացած ոտնձգության:

Բակո Սահակյանը նշել է, որ Մարտակերտի շրջանի զարգացումը հանդիսանում է երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացի կարևոր ուղղություններից մեկը, և արվում է հնարավորը այն շենացնելու համար: Նախագահը նաև պետական պարգևներ է հանձնել Արցախյան ազատամարտի մի խումբ վետերանների:

Տոնական միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ և կառավարության անդամներ, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից:

ՖՈՏՈՇԱՐՔ