Վրաստանի նախկին նախագահ Շևարդնաձեն կողմ է Աբխազիայի անկախության ճանաչմանը

Վրաստանի նախկին նախագահ Շևարդնաձեն կողմ է Աբխազիայի անկախության ճանաչմանը

PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն «խելամիտ» է համարում Աբխազիայի անկախությունը ճանաչելու մասին Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեի առաջարկը: «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցում պետության նախկին ղեկավարը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը դուրս բերի իր զորքերն Աբխազիայից, Վրաստանը կկարողանա նրա հետ բանակցություններ վարել առանց միջնորդների:

Շևարդնաձեի խոսքով, Աբխազիան այլևս երբեք Վրաստանի շրջաններից մեկը չի դառնա և կորսված է որպես միասնական պետության մաս: Նա գտնում է, որ երկու հանրապետությունների ժողովուրդները «գոնե համատեղ խաղաղ ապրելու» հնարավորություն ունեն: Նախկին նախագահը չի բացառել նաև, որ Արեշիձեի առաջարկը «հիմք կդառնա փախստականների վերադարձի համար», և կարծիք է հայտնել, որ դրա համար 10-15 տարի կպահանջվի, հաղորդում է rbc.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---