Հայաստանը և ՆԱՏՕ-ն գոհ են երկկողմ համագործակցությունից

Հայաստանը և ՆԱՏՕ-ն գոհ են երկկողմ համագործակցությունից

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 28-ին ընդունել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է և ընդգրկում այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են խաղաղապահությունը, ռազմական կրթությունը, ռազմական վարժանքները, պաշտպանական բարեփոխումները:

Սեյրան Օհանյանը շնորհավորել է Ջեյմս Ապատուրային կովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացմանը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---