28 հունիսի 2011 - 18:48 AMT
ԱՄՆ Պետքարտուղարության «սև ցուցակին» ի պատասխան Ռուսաստանում կարող է հայտնվել սեփական «սև ցուցակը»

ՌԴ Պետդուման քննարկում է մի օրինագիծ, որով արգելվում է այն օտարերկրացի պաշտոնյաների մուտքը Ռուսաստան, ովքեր կոպտորեն խախտել են ՌԴ քաղաքացիների իրավունքները արտերկրում: Այդ մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Այդ պաշտոնյաների բանկային հաշիվները Ռուսաստանում կսառեցվեն: Ռուս պատգամավորները այդպես կարող են պատասխանել ԱՄՆ Պետքարտուղարության սև ցուցակին, որտեղ ընդգրկվում են ռուս պաշտոնյաներն ու իրավապահ մարմինների աշխատակիցները: Առավել հայտնի է այսպես կոչված «Մագնիտսկու ցուցակը», որով մուտքի արտոնագրերի հետ կապված և տնտեսական պատժամիջոցներ են սահմանվում այն դատավորների, քննիչների ու հարկային մարմինների աշխատակիցների համար, որոնք մեղսակից են Սերգեյ Մագնիտսկու մահվան համար: